Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է. Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները «Գրեմմիի» «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում են

Հոկտեմբեր 02,2025 21:40

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում։ Նախագծերն իրականացվել են ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում եւ արդեն հասանելի են աշխարհի շուրջ 150 երաժշտական հարթակներում։

«Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է համարվում, ուստի շատ կարեւոր է, թե ովքեր են այն կատարում: Կատարողները շատ տաղանդավոր հայ երաժիշտներ են, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Reflections մոնոօպերան գրված է սոպրանոյի, ջութակի եւ դաշնամուրի համար, այն կամերային մոնոօպերա է:

Ստեղծագործությունը կատարել են  Թերեզա Գեւորգյանը ( Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) եւ Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան):

Ինչ վերաբերվում է Dialogue մոնոօպերային, այն գրվել է դաշնամուրի եւ բարիտոնի համար եւ նույնպես ընդգրկվել է «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում: Սա այն դեպքերից է, երբ աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում։ Աշխարհում նման նմուշ գոյություն չունի: Բարիտոնի պարտիան կատարում է շատ տաղանդավոր երգիչ, Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ակսել Դավեյանը, դաշնամուրը՝ Մարտին Շահբազյանը»,-ընդգծում է Շուշան Սարգսյանը։

Կոմպոզիտորի ձեւակերպմամբ, այս 2 ստեղծագործությունները բացառիկ են նրանով, որ երկու դեպքում էլ հրաժարվել է տեքստից, իսկ ամբողջ դրամատուրգիան կառուցված է մեր այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031