Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր

Հոկտեմբեր 02,2025 23:40

Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։

Այցը մեկնարկը տրվեց Մեղրաձոր գյուղում, որտեղ շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո գյուղի կենտրոնական այգու հարակից տարածքում տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ողջ պոտենցիալի օգտագործումը։

Աղավնաձորում շարժման անդամները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և վերջիններիս հետ քննարկեցին գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը, պատասխանեցին գյուղի բնակիչներին հետաքրքրող հարցերին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031