Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ քաղաքական հայտարարություն արած Սամվել Կարապետյանը, հարցազրույց տված Միքայել Աջապահյանն ավելի վտանգավոր են հանրության համար, որ պետք է կալանքի տակ լինեն, իսկ մարդասպանության մեջ մեղադրվողները կարող են նաեւ ազատության մեջ լինել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2025 10:44

Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։ Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։ Իսկ երեկ տեղեկացանք, որ օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ է փոխել` կիրառելով վարչական հսկողություն, գրավի եւ բացակայելու արգելքի հետ:

Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ կիրառվել է գրավ` 50 միլիոն դրամի չափով։

«Համարյա ավարտվում է  դատաքննությունը, վկաներ են հարցաքննվել, նյութեր, տեսագրություն է ուսումնասիրվել, այնտեղ հստակ երեւում է՝ ինչ արարք է կատարում։ Լյովա Բանդուրյանը սպանություն չի արել ու ոչ մի արարք չի կատարել, ինչ պիտի աներ, եթե տեսագրությամբ երեւում է ամեն ինչ, եթե ռիսկեր չկան, մարդուն ո՞նց պահի կալանքի տակ։ 20-30 վկա է հարցաքննվել»։ Բատիկյանը նաեւ հայտնեց, որ մյուս մեղադրյալը` Միսաք Փաշիկյանը, կալանավորված է․ «Փաշիկյանը պաշտպանվել է: Անզեն մարդիկ կանգնած են` մյուս կողմը հանում է ատրճանակը՝ այդ մարդկանցից ինչ-որ մեկին սպանելու նպատակով, նրանք էլ գցում են գետնին, վնասազերծում, Փաշիկյանը կրակում է սպանվածի ուղղությամբ»։ Ըստ փաստաբանի՝ Մ․ Փաշիկյանի զենքն օրինական չի եղել, մյուս կողմի զենքը պարգեւ է եղել՝ Արցախի նախագահի կողմից։ Ստացվում է, որ քաղաքական հայտարարություն արած Սամվել Կարապետյանը, հարցազրույց տված Միքայել Աջապահյանն ավելի վտանգավոր են հանրության համար, որ պետք է կալանքի տակ լինեն, իսկ մարդասպանության մեջ մեղադրվողները կարող են նաեւ ազատության մեջ լինել:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031