Պղինձը, մոլիբդենը եւ ոսկին Հայաստանում արդյունաբերվող երեք հիմնական մետաղներն են եւ բոլոր կանխատեսումներով՝ այդ երեք մետաղների պահանջարկն աշխարհում գերակա է լինելու։
«Նավթի դարաշրջանից անցում է կատարվելու պղնձի դարաշրջան»,- համաշխարհային տնտեսության զարգացման միտումները այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ պատկերավոր ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Ըստ բոլոր կանխատեսումների, առաջիկա մեկ-երկու տասնամյակի ընթացքում պղնձի համաշխարհային շուկայի ծավալն ավելի մեծ է լինելու, քան նավթինը։
Կարդացեք նաև
Աճելու է նաեւ մոլիբդենի պահանջարկը։ Իսկ ոսկին՝ համաշխարհային շուկայում իր գների շնորհիվ, այսօր արդեն ապացուցում է, որ կայունության հանգրվան է։
«Միայն այս երեք հիմնական մետաղների հաշվին, 5-6 տարի հետո ՀՀ հանքարդյունաբերությունը կարող է ունենալ 3 միլիարդ դոլարից ավել արտահանում։ Դա կլինի ավելի շատ, քան ՀՀ ամբողջ արտահանումը եղել է 2021-ին»,- ասաց Վարդան Ջհանյանը։
Այն, ինչի համար, այսօր կռիվ են տալիս գերտերությունները՝ արտահանման ցուցանիշների բարելավվում, ըստ բանախոսի, Աստված Հայաստանին հնարավորություններ է ընձեռել, պարզապես պետք է խելացի լինել եւ ճիշտ օգտագործել դրանք։
Բանախոսի գնահատմամբ, Հայաստանին լավ հեռանկար է խոստանում նաեւ վերականգնող էներգետիկայի ոլորտը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ