Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող փակված համարի միջանցքի հարցը, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2025 13:08

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ իրենց հեղինակած Քրեական օրենսգրքի նախագիծը ՔՊ կողմից մերժելու հարցին։

«Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկ, որի նպատակն էր Հայոց ցեղասպանությունը կամ միջազգայնորեն ճանաչված այլ ցեղասպանությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացնելը՝ առանց անդրադառնալու, թե դա ինչ նպատակ է հետապնդում։ Այսօրվա գործող օրենսդրությամբ այդ արարքները քրեապես հետապնդելի են, եթե նպատակ ունեն թշնամանք հրահրել, ատելություն կամ խտրականություն հրահրել։ Այստեղ Հայոց ցեղասպանությունը հստակ առանձնացվում էր, գրվում էր, որ կա Հայոց ցեղասպանություն, որովհետեւ գործող կարգավորման մեջ Հայոց ցեղասպանությունն առանձնացված չէ։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, որ Օվերտոնի պատուհան է բացվում՝ հարցականի տակ դնելու Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ նույնիսկ փորձ է արվում զոհին ինչ-որ չափով մեղսակից դարձնել։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Լեմկինի ինստիտուտի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց ՔՊ հայտարարության նախագծի քննարկմանը, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Երբ ես դուրս էի գալիս ազգային ժողովից, համարյա միաժամանակ դուրս էր գալիս նաեւ Ալեն Սիմոնյանը։ Օրինակ՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը որոշեց չմասնակցել, թող ինքն էլ մասնակցեր եւ իր կարծիքը հայտներ։ Այն, ինչ ներկայացված է ժողովրդին, խաղաղության հետ բացարձակապես աղերս չունի։ Մենք խաղաղությանը կողմ ենք, դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետեւ դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանություններն էապես տարբերվում են Ալիեւի մեկնաբանություններից։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման պետք է փակված համարել, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ինքը թող փակված համարի, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Խաչատրյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը չի փոխվել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031