Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գազալցակայանն ապօրինի ընդլայնվել է

Հոկտեմբեր 03,2025 13:39

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 1-ին ոստիկանությունում Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, ըստ որի այս տարվա օգոստոսի 27-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (լուսանկարում) պատկանող «Զաքի» ՍՊԸ-ի իրավասու անձինք Գորիսում կառուցված նրա գազալցակայանի հարակից տարածքում, մայթեզրի վրա ապօրինի կառուցել են սպասասրահ, արագ սննդի կետ եւ սանհանգույցներ, իսկ նախկին քաղաքապետը միջոցներ չի ձեռնարկել նշված ապօրինի շինություններն ապամոնտաժելու կամ հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Ըստ նույն աղբյուրի, այս ամենի արդյունքում՝ համայնքը զրկվել է հիշյալ տարածքը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031