Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ էլ մնալ չի լինում, ինչքան շուտ գնանք, էնքան լավ, էլ առաջվանը չի ամենը. ի՞նչ է պատմում Ազատի կացարանի զինծառայողներից Հայկի ընկերուհին

Հոկտեմբեր 03,2025 15:41

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց նաեւ զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի ընկերուհին՝ Սյուզաննա Զաքարյանը:

Նա խնդրեց, որ դատարանը թույլ տա չտեսանկարահանվի իր ցուցմունքը, քանի որ կաշկանդվում է տեսախցիկներից: Դատարանը արգելեց ցուցմունքի տեսանկարահանումը:

Վկան պատմեց, որ դեպքի նախորդ օրը Ռազմական ոստիկանությունից են եկել զորամաս, լարվածություն է եղել, անընդհատ փոփոխվել է Հայկի հերթապահության ժամը. «Սկզբում 4-6, հետո՝ 8-10, հետո՝ 10-12։ Եղել է արտահայտություն, որ թմրանյութի առուծախի մասին խոսակցություններ են եղել։ Վերջին 2 օրվա մեջ թեթեւ քաշքշուկ եղել է, որտեղ Հայկը բաժանարարի դերում է եղել, թեման չի ասել։ Հավանաբար կռիվը սպայի եւ զինվորի միջեւ էր։ Հայկն ասում էր՝ այստեղ էլ մնալ չի լինում, ինչքան շուտ գնանք, էնքան լավ, էլ առաջվանը չի ամենը»:

Վկան պատմեց, որ ընկերոջ հետ խոսել է նաեւ մարտական հերթափոխության ավարտից հետո. «Կարծես ինչ-որ մեկը հիվանդ է եղել, դրա համար հերթափոխը անընդհատ փոփոխվել է։ 00:04-00:06-ի սահմաններում, իսկ վերջին բջջային նամակը Հայկից եղել է 00:30-ին։ Առավոտյան արդեն Հայկի մայրիկից իմացել եմ դեպքի մասին»։

Ինչ վերաբերում է դիզվառելիքի վաճառքի հետ կապված խոսակցություններին, վկան պատմեց, որ Հայկն ասել է, որ մեծ փողեր են պտտվել այնտեղ։ Վկան պատմեց, որ միամիտ հեռախոսազանգով լսել է, որ տղաները խոսել են ու Հայկը լուրջ տոնով ասել է՝ ով է հավատում, որ ստեղից տուն կգնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031