Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք Հունգարիայի եւ հոկտեմբերին 14-ին՝ Իռլանդիայի հետ արտագնա հանդիպումներին:
Դարպասապահներ: Հենրի Ավագյան, Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան:
Պաշտպաններ: Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Էրիկ Փիլոյան, Էդգար Գրիգորյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Էրիկ Սիմոնյան, Դավիդ Դավիդյան:
Կիսապաշտպաններ: Նարեկ Աղասարյան, Էդուարդ Սպերցյան, Ուգոչուկվու Իվու, Կարեն Նալբանդյան, Կարեն Մուրադյան:
Կարդացեք նաև
Հարձակվողներ: Լուկաս Զելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Տիգրան Բարսեղյան, Արթուր Միրանյան, Ժիրայր Շաղոյան, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Արթուր Սերոբյան:
Մեր ընտրանին մարզական հավաքը կսկսի հոկտեմբերի 6-ից՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ