Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանն իրավացի է․ այն, ինչ տեղափոխվում էր «վարչապետի բորտով», իսկապես էլ էական ազդեցություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքի և արդյունքների վրա. «ՉԻ»

Հոկտեմբեր 04,2025 10:15

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «վարչապետի բորտը» նույնպես օգտագործվել է Հայաստան զենք-զինամթերք ներկրելու նպատակով։

«ՉԻ»․ Ամեն անգամ, երբ իշխանական թիմում Անդրանիկ Քոչարյանի գործերը վատանում են, նա շտապում է էքսցենտրիկ հայտարարություններով մտնել Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, աչքը և այդպիսով ամրապնդել իր դիրքերը։ Այնպես որ՝ չզարմանաք, եթե վաղն էլ հայտարարի, թե «վարչապետի բորտով» (խոսքը նրան սպասարկող ինքնաթիռի մասին է) ոչ միայն զենք է ներկրվել Հայաստան, այլև Նիկոլ Փաշինյանն իր «պերերիվի փողով» է վճարել դրա դիմաց ու անձամբ էլ բեռնաթափել է «սնարյադների» արկղերը։

Բայց Անդրանիկ Քոչարյանն այս անգամ սխալվել է։ Իր այդ հայտարարության համար նրան հաստատ դատելու են։ Կամ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով, կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ սուտ մատնության համար։ Ի վերջո՝ ըստ Նիկոլի վերջին ամիսների «թարմացված ընկալումների», 44-օրյա պատերազմում Հայաստանը կոպտորեն խախտել է միջազգային նորմերը և հանդես եկել որպես ագրեսոր, հետևաբար՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի նրան մեղադրում է միջազգային ահաբեկչությանը նպաստելու մեջ։

Եվ այնուամենայնիվ մի հարցում Անդրանիկ Քոչարյանն իրավացի է․ այն, ինչ տեղափոխվում էր «վարչապետի բորտով», իսկապես էլ էական ազդեցություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքի և արդյունքների վրա։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ Այլ հարց է, թե ինչպե՞ս է Ադրբեջանին հաջողվել իր հաղթանակի ապահովման հարցում այդքան կարևոր դերակատարում ունեցած «սպառազինությունը» տեղափոխել Հայաստանին պատկանող ինքնաթիռով։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031