Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ճշգրիտ արտացոլել 2023թ․ մուտքերի եւ ելքերի ողջ պատկերը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2025 11:30

Կուսակցական նվիրատվությունները վերջերս հաճախ են բուռն քննարկումների, փոխադարձ մեղադրանքների առարկա դառնում։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հրապարակեն իրենց ֆինանսական աղբյուրները, ակնարկում է, որ հակառակ դեպքում սա կարող է ընտրություններին չմասնակցելու պատճառ դառնալ, հայտարարում է, թե պետք է օրենքը փոխել եւ ստիպել, որ ներկուսակցական ընտրությունները դառնան թափանցիկ եւ այլն։

Մյուս կողմից՝ հենց իր ղեկավարած «Քաղպայմանագիրն» է ոչ թափանցիկ գործում, համագումարին էլ լրագրողներին չեն թողնում ազատ մոտենալ ՔՊ-ականներին, եւ նրանք հատուկ սրահից են հետեւում ընթացքին, իսկ ՔՊ-ի նվիրատվությունների շուրջ վերջին տարիներին լրագրողական հետաքննություններ են արվում, անհայտ նվիրատուներ են բացահայտվում: Նաեւ հակակոռուպցիոն վարույթ է նախաձեռնվում դրանց հետքերով` կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով, բայց արագ կարճվում է։

Ահա, այս ֆոնին հետաքրքիր բացահայտում ենք արել` ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում կուսակցությունների հաշվետվությունների բաժինը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի հաշվետվությունը կայքում ներկայացված չէ, եւ 2022 թվականին հաջորդում է միանգամից 2024 թվականի հաշվետվությունը։ Ո՞ւր է կորել այն։ Ինչո՞ւ բազմիցս արծարծված 2023 թվականի տարեկան հաշվետվությունը չպետք է ներառված լիներ հաշվետվություններում։

Այս հարցով դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից Արամայիս Փաշինյանին, սակայն նա ոչ մի բացատրություն չկարողացավ մեզ տալ։ «Դա իմ ոլորտը չէ, զանգահարեք երկուշաբթի»,- ասաց նա։

Փաստորեն, 2023 թվականի ողջ ֆինանսական շարժը, որում եղել են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, նվիրատվություններ, ծախսեր, որի վերաբերյալ բազմիցս մամուլում կասկածներ են հայտնվել, թե նվիրատուների մի մասը հայտնի չէ հանրությանը: Իսկ անդամավճարների մուտքերը, վարձավճարներն ու նվիրատվությունները կուսակցությունը թաքցրել է, չի ներկայացրել Հանձնաժողովին։ Հաշվետվությունները նման «վայրիվերումներով» ներկայացնելը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ճշգրիտ արտացոլել 2023թ․ մուտքերի եւ ելքերի ողջ պատկերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031