Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը

Հոկտեմբեր 04,2025 23:23

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է  իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը:

Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով Խորհուրդը որոշում է ընդունել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ  մաս հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև վերպետական միջազգային կազմակերպության մարմինների նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանի կողմից ստուգելու լիազորություն նախատեսելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է զինված ուժերի մասին կարգավորումներին, Խորհրդի անդամների ակտիվ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների շուրջ շարունակել աշխատանքները՝ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները հաշվի առնելու և դրանք կրկին քննարկման ներկայացնելու համար:

 

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031