Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամոլության, հանցավորության անբնական աճի համատեքստում անգնահատելի առաքելության կոչված և իր էությամբ այդ չարիքի դեմն առնելու ունակ Հայ Եկեղեցին ինքն է թիրախավորվել, և հանուն ինչի՞․ Գևորգ Դանիելյան

Հոկտեմբեր 05,2025 10:50

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թմրամոլությունը այլևս դադարել է հանցավոր հակում ունեցողների մենաշնորհը լինել, որոնց մասին ժամանակին սոսկ անմեղ անեկդոտներ էին պատմում։ Հիմա էլ անեկդոտների տրամադրություն չկա, այդ չարիքն անարգել իր ճիրաններում է առել անչափահասների, այդ թվում՝ դեռատի աղջիկների (կան անգամ հաշվառման կանգնածներ), հաճախ նաև օժտված, խոստումնալից երիտասարդների, դժբախտացնում է ընտանիքներ և, առանց չափազանցության, ուղղակի մարտահրավեր է ազգի հետագա գոյատևմանը։ Այս և հանցավորության անբնական աճի համատեքստում անգնահատելի առաքելության կոչված և իր էությամբ այդ չարիքի դեմն առնելու ունակ Հայ Եկեղեցին ինքն է թիրախավորվել, և հանուն ինչի՞։

Հ.Գ. Թմրամոլության բացահայտման դժվարությունների վերաբերյալ արդարացումները, մեղմ ասած, համոզիչ չեն։ Գոնե այս փուլում հարկ է վերջ տալ սահմանին մեծաքանակ թմրանյութերի հայտնաբերման փիառ-պրակտիկային։ Բացահայտման համար անհրաժեշտ է ոչ թե հրապարակավ արձանագրել թաքցված թմրանյութը, այլ համբերատար ապահովել հասցեական օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ պարզելու համար դրա ողջ շարժը, որպեսզի հնարավոր լինի վերջապես իրապես բացահայտել և «բարիկների», դրանց հովանավորների և մեծաքանակ օգտագործողների ողջ ցանցը, ոչ թե ամեն անգամ խոսել, «Տելեգրամ» կայքով շրջանառությունը բացահայտելու իբր բարդությունների մասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031