Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ում, ֆուտբոլային ակումբներում Այբբենարանը կարդացե՞լ են

Հոկտեմբեր 05,2025 14:09

Թե ի՞նչ է սովորեցնում Այբբենարանը առաջին դասարանցուն, շատ օրինակներ բերվեցին  «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում: Դրանցից մեկը ֆուտբոլիստների մասին է եւ վերնագրված է՝ «Ոտք ու գլուխ»: Ահա ոտանավորը:

Կա մի տղա անհանգիստ.

Առավոտից թռչում բակ

Գոլ է խփում շարունակ,

Փքվում ամեն մի գոլից:

Եվ բացի իր ֆուտբոլից՝

Ժիր ու կայտառ այդ տղան

Չի նկատում ոչ մի բան:

Գուցե դառնա ֆուտբոլի՞ստ…

Գուցե դառնա, ի՞նչ կա որ,

Սակայն նրան ոտքի հետ

Գլուխ էլ է հարկավոր:

Հետաքրքիր է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, Ազգային հավաքականում, ֆուտբոլային ակումբներում մարզիչները եւ ֆուտբոլիստերը իրենց վերաբերող այս «գլուխգործոց» ոտանավորը կարդացե՞լ են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031