Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 05,2025 22:57

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։

Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։
Բայց ինքը արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել:

Մենք հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է։ Բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի։

Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են։ Երկուսն էլ՝ ազգային հոդվածներով։
Սա ապացույց է, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո։

Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն, որ դեռ կան այսպիսի մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031