Լրահոս
Օրվա լրահոսը

Քոբայրավանքի պեղումներով բացվել է նաև եկեղեցու ջրահեռացման համակարգը, որտեղից դուրս եկան խաչքարի և խեցեղենի բեկորներ, պատվանդան

Հոկտեմբեր 06,2025 11:44

Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի պեղումներով բացվեց նաև եկեղեցու և գավիթի տանիքի միջանկյալ հատվածի ջրահեռացման համակարգը, որտեղից դուրս եկան ծածկասալեր, խաչքարի բեկոր, պատվանդան, խեցեղենի բեկորներ:

Գմբեթի հարավային և արևմտյան կողմից դուրս եկան քիվերի, խաչքարի և այլ մշակութային քարերի բեկորներ, որոնք պոկվել են եկեղեցու և գավիթի պատերից…

Պեղումներն իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Մ. Խեչոյան), ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ` բարեկարգման և վերականգնման նախագծի կազմման ծրագրի շրջանակներում:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031