Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Արմենակյան փողոցում «Volvo» մակնիշի «001 OS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր առանց ամրակապվելու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին:
Արդյո՞ք վարորդը տեղյակ է, որ սահմանադրությամբ նաև ամրագրված է, որ չպետք է խախտես օրենքը, իսկ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանը կկշտամբի՞ իր վարորդին, իսկ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը կհայտնաբերի՞ օրինախախտին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: