Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով

Հոկտեմբեր 07,2025 17:32

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթիի» կազմակերպիչը տուգանվել է 80․000 դրամով։ Այս մասին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Հիշեցնենք՝ Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։

«Բնության հատուկպահպանվող տարածքների խախտման համար նախատեսված է այդքան և այդքան տուգանվել է։ Ֆիզիկական անձանց համար ԲՀՊՏ-ի ռեժիմի խախտումը վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսում է 80 հազար դրամ ֆիզիկական անձի նկատմամբ և 150 հազար դրամ իրավաբանական անձի», – նշեցին ԲԸՏՄ-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031