Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը»․ Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 07,2025 17:50

«Քննիչ հանձնաժողովի զեկույցն, այո, ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ինքն էլ պատասխանելով. «Իհարկե, չեն կարողանալու»։

Իր կարծիքով, հանձնաժողովի ստեղծումից հետո, հանձնաժողովականներին ասել են՝ հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ի՞նչ է լինելու եւ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի ուսումնասիրության համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետները․ «Այնուհետեւ, մյուս թեւին ասել են՝ դե, որ խախտել են՝ ինչո՞ւ եք բերում ԱԺ քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, այնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեին, այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում իրենք իրենց մեղքերն էին գտնելու»։

«Լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող գնա՝ հետո կտեսնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, բանակի բոլոր հրամանատարները իր նշանակածներն էին։

Նա նաեւ հակադարձեց, ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ մեր բանակը տարածաշրջանի ամենաազդեցիկն է։ Նաեւ ասաց՝ մեկ մարտական դիրքի գրավման համար 70-ից ավել «Մարտական խաչ» շնորհեց ՝հիմա իրենց կարծիքով ոչ մարտունակ բանակի զինվորներին եւ սպաներին․ այդքան «Մարտական խաչ» երեք նախագահները միասին չեն շնորհել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031