Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին։
🤝 Մարզպետը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով Գեղարքունիքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, և ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք ապահովում են համաչափ զարգացում՝ անկախ որոշ բնակավայրերի սահմանամերձ լինելու հանգամանքից։
🏗 Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում իրականացվող աշխատանքները, որոնք ընդգրկում են մի շարք կարևոր ուղղություններ՝
Կարդացեք նաև
- դպրոցաշինություն
- առողջապահության ոլորտի զարգացում
- ենթակառուցվածքների բարելավում
- ճանապարհաշինություն
- ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցում և արդիականացում։
🌿 Մարզպետը ներկայացրել է նաև Գեղարքունիքի զարգացման ներուժը, մասնավորապես՝
📌 գյուղատնտեսության,
📌 ջերմոցաշինության,
📌 վերականգնվող էներգիայի
📌 և տուրիզմի ոլորտներում։
🌍 Դեսպան Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել մարզի հնարավորությունները և պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ փորձի փոխանակման, տեղայնացման և արտադրանքի արտահանման ուղղություններով։
🤝 Կողմերը արձանագրել են համագործակցության զարգացման պատրաստակամություն։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ