Սեպտեմբերին Նեպալում երիտասարդները լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացրեցին, որոնք բերեցին քաղաքական լուրջ փոփոխությունների: Պատճառը կառավարության որոշումն էր՝ արգելել սոցիալական ցանցերը: Այդ ցանցերում մշտապես գրվում էր իշխանությունների «թալանի» եւ շվայտ կյանքի մասին, եւ կառավարության նյարդերը, հավանաբար, տեղի տվեցին: Իզուր: «Ժողովուրդը» (ինչպես էլ հասկանանք այդ ծամծմված բառը) այսօր չի կարող ապրել առանց սոցցանցերի:
Իսկ արդյո՞ք նման բողոքները 100 տոկոսով ինքնաբուխ են, հնարավոր չէ՞ արդյոք դրանք կազմակերպել եւ ներկայացնել որպես ինքնաբուխ: Իհարկե, հնարավոր է: Նույն սոցցանցերով կամ պարզապես SMS-ներով: Դա, ի վերջո, ռեսուրսի խնդիր է. կարելի է 1000 կամ 10 000 հատ ֆեյք, կիսաֆեյք կամ մասամբ նաեւ՝ ճշմարիտ հաղորդագրություն ուղարկել եւ «ժողովրդի կարծիքը» պատրաստ է: Բավարար է հմուտ, կազմակերպված, պրոֆեսիոնալ ձեւով շրջանառության մեջ դնել, պայմանականորեն ասած, «Սաշիկի 50/50-ը», եւ «ինքնաբուխ բողոքը»՝ «ակտիվիստների» գործուն աջակցությամբ հսկայական թափ կհավաքի:
Քանի որ հայաստանյան համապետական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, «ժողովրդական կարծիք» ձեւավորելու նման դեպքեր, ենթադրում եմ, մեզանում շատ են լինելու: Վերջին դեպքն այս շաբաթվա սկզբում էր:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այդ հայտն ազդարարող տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց բառացիորեն րոպեներ հետո իշխանության (որը բնական է) եւ ընդդիմության մի մասի ներկայացուցիչները սկսեցին նրան վարկաբեկել՝ «այսինչի մարդն է», «այնինչի պրոյեկտն է», «այսինչի կողմից է ֆինանսավորվում»:
Կարդացեք նաև
Այդ փաստը վկայում է երկու բանի մասին.
ա/ ընդդիմադիր որոշ շրջանակներ Թաթոյանին մրցակից են համարում,
բ/ ընդդիմադիր ճամբարում դեռեւս չկա համաձայնություն՝ քննադատական ողջ ներուժը կենտրոնացնել Փաշինյանի վրա, իսկ մնացած հարցերում, այո, բանավիճել, բայց չփորձել իրար «փչացնել»:
Ինչու են մարդիկ հույս դնում «փչացնելու», ոչ թե բովանդակային բանավեճի վրա: Շատ պարզ. դա արդյունավետ գործիք է, որն ընդսմին ոչ մի լուրջ մտավոր ճիգ չի պահանջում:
Իսկ խորքում այն մեխանիզմն է, որի մասին գրել եմ սկզբից: Եթե 10.000 ֆեյք ուղարկեք, որ X անձնավորությունը, ենթադրենք, ամեն օր նախաճաշին մարդկային արյուն է խմում, «ժողովուրդը» դրան կհավատա: Եվ չկա որեւէ հեղինակություն, որի ասածը կարող է այդ լուրը հերքել: Մարդիկ պատրաստ են հավատալու ամեն մի անհեթեթության:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեր՝ հայերիս նպատակներն ու պահանջները օրինական են, բարոյական են եւ համամարդկային: Այսօրվա անարդարությունները միջազգային հարաբերություններում եւ ժողովրդավարության համատարած անկումը աննորմալ գլոբալիստների ծրագիրն է, որի նպատակն է մարդկությանը իջեցնել Մասլոուի բուրգի ստորոտ, որ միայն ֆիզիկական գոյության մասին մտածի, իսկ ստորոտում չի լինում միջին խավ, որն իր առջեւ քաղաքական խնդիրներ է դնում: Այդ աննորմալ այլասերված գլոբալիստների մակարդակն այնքան ցածր է, որ համարյա բացարձակ իշխանությունից խելքները թռցրել են, իզուր չէ նրանց գործակալները պետությունների բարձրաստիճան պաշտոններում իրենք իրենց աստծո հետ են համեմատում եւ հոգեւորականներին հետապնդում, որովհետեւ իրենց կրոնի հոգեւորականները չեն: Այս ստորոտային վիճակը մի նպատակ է հետապնդում՝ հին ֆինանսական համակարգն են ցանկանում ՝բարեփոխել՝ եւ նոր ֆինանսական համակարգ մտցնել (նույնն է թե նոր աշխարհակարգ), այն է՝ գլոբալ թվային դրամ (դոլար, եւրո, ռուբլի, իեն, յուան..), որով իրենց ստրուկի հոգեբանությամբ փորձելու են ստրկացնել մարդկությանը: Եւ երբ ազգային պետությունները կվերածվեն թվային կորպորացիաների, այդ ժամանակ մարդկության գերակշիռ մասը ստորոտից էլ կընկնի ներքեւ ու կվերանա, իսկ մյուս մասը ստրուկի կարգավիճակով կծառայի փոքրաքանակ այլասերված գլոբալիստներին:
Այսօրվա բոլոր ազգերը քննություն են տալիս, ով ավելի շուտ կայլասերվի, նրան էլ առաջինը կվերացնեն:
Ինչո՞վ է տարբերվում ստրուկի հոգեբանությունը ազնվականի հոգեբանությունից: Ստրուկն իր ենթականերից իրենից ավելի ցածր ստրուկ է կրթում ու դաստիարակում, իսկ ազնվականը իր ենթականերից իրենից ավելի բարձր ազնվական է կրթում ու դաստիարակում:
Ստրուկի գլխավոր գիծը՝ դա մենաշնորհության մարմաջն է՝ առանց պատասխանատվության միանձնյա կառավարելն է: Ազնվականը ստեղծում է կենտրոնացված համակարգ իր լավագույն ընտրողներից ժողովրդավարական հիմունքներով, որն էլ ունի մենաշնորհության իրավունք իր ընտրողների նկատմամբ: Երբ ընտրողն ի վիճակի չէ հետ կանչել իր ընտրածին, նման վիճակը կոչվում է ՝սիստեմա նիպել՝ կամ իշխանության ուզուրպացիա բռնազավթում: Եթե ես ստեղծեի կուսակցություն, մեր մտավորականության դատին կներկայացնեի մեր ընտրողներին քաղաքական կրթության ու դաստիարակության համար կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը: Եթե կուսակցությունը միայն հաճոյանալ գիտի իր ընտրողներին, սա ստից կուսակցություն է, կուսակցությունը պետք է բացեիբաց ճանաչվի ազգի մտավորականության կողմից ազգի կրթության ու դաստիարակության հարցով:
Թե չէ ինչ ախմախ կուսակցություն ասես ժողովրդին սուտի մուտի սիրաշահելով կգա իշխանության: Մտավորականությունը պետք է լինի երդվյալ ատենակալների նման՝ թույլ տալ մասնակցել ընտրություններին կուսակցություններին համաձայն նրանց ընտրողներին կրթելու ու դաստիարակելու ծրագրի:
Հայեր ջան, մեր փրկությունը քաղաքականապես զարգացած ընտրողների ժողովրդավարական ընտրությունների մեջ է: