ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 13 հազար շվեյցարական ֆրանկով՝ աշխարհի առաջնության խմբային մրցաշարի որակավորման փուլի Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ հանդիպման միջադեպերի պատճառով: Մասնավորապես, ՀՖՖ-ն 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանվել է թիմի՝ ոչ պատշաճ պահվածքի, խաղերի ժամանակ կարգուկանոնի եւ անվտանգության խախտումների, խաղադաշտ ներխուժելու կամ ներխուժելու փորձ կատարելու պատճառով, ինչպես նաեւ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ ճայթռուկ եւ այլ առարկաներ օգտագործելու համար:
ՀՖՖ-ն 1000 շվեյցարական ֆրանկ էլ տուգանվել է Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների եւ անվտանգության հետ կապված խնդիրների համար:
Պատժամիջոցները կիրառել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն այն կանոնների հիման վրա, որոնցով անվտանգության պատասխանատվությունը դրվում է հյուրընկալող կողմի վրա եւ կրկնվելու դեպքում հնարավոր են ավելի խիստ միջոցներ, ընդհուպ, մինչեւ տրիբունաների մասնակի արգելափակում կամ ել առանց ֆուտբոլիստների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ