ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրում է.
«Փոքր ինչ կասկած չէր կարող լինել, Պուտինի և Ալիևի միջև «փոխըմբռնումը» կվերականգնվի, ինչպես ժամանակին Էրդողանի և Պուտինի միջև վերականգնվեց. չնայած քաղաքացիական անձանց մահերին. մի դեպքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի ռմբակոծման հետևանքով ՌԴ-ի կողմից, մյուս դեպքում ռուսական կործանիչի ոչնչացմամբ օդաչուի զոհվելուն, նաև ՌԴ դեսպանի սպանությանը Ստամբուլում:
Բռնապետերն ունեն ավելի շատ ընդհանուր շահեր, որոնցում մարդիկ որևէ տեղ չունեն:
Բայց հիմա հարց. Թրամփին անձամբ զանգելու անհրաժեշտություն առաջանալո՞ւ է, թե՞ այնուամենայնիվ Ալիևը չի համարձակվի նահանջել օգոստոսի 8-ի համաձայնությունից և վերադառնա նոյեմբերի 9-ի հայտարարությանը:
Կարդացեք նաև
Իսկ, որ Ադրբեջանը խաղալու ավելի լայն շրջանակ ունի քան Հայաստանը, ակնհայտ է:
Ինչու՞:
Որովհետև Հայաստանի խաղի շրջանակը սահմանափակված է ԱՊՀ-ով, ԵԱՏՄ-ով և ՀԱՊԿ-ով, որոնց անդամ չի Ադրբեջանը վաղուց. ում հետ, երբ, ինչպես ուզում է, խաղում է»: