Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ իրավիճակում է այժմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Հոկտեմբեր 10,2025 23:40

Ադրբեջանն արտասահմանցիների հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի տարածքներ։ Բաքվում կազմակերպված անհետ կորած անձանց հարցերով միջազգային կոնֆերանսի մասնակիցներն իրենց այցը սկսել են հայաթափված Մարտակերտից։

Նշվում է, թե հոկտեմբերի 9-11-ն անցկացվող համաժողովի մասնակիցներն այցելել են այստեղ զանգվածային գերեզմանոց, որտեղ, իբր, հայտնաբերվել են 10-ից ավելի ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողների մնացորդներ։

Այնուհետև հյուրերն այցելել են հայաթափված Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ համաժողովի մասնակիցներն այցելել են նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այնուհետև ադրբեջանցիները հանել էին եկեղեցու գմբեթն ու հայտարարել անհասկանալի ռեստավրացիայի մասին։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության մասին՝ այն համարելով պատերազմական հանցագործություն։

Ի դեպ, վաղը համաժողովի մասնակիցները կայցելեն Ջրականի շրջան, ինչպես նաև Կովսականի գյուղեր:

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031