1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր, ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում, միանում են մեզ․ «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր, եւ դա արդեն մեծ մերան կլինի՝ անշրջելի փոփոխություններ կատարելու համար»,- ասաց նա։
«Մեր թիմը երիտասարդ է եւ մեզ հարցնում են՝ ի՞նչն է պատճառը, որ միանում են մեզ։ Պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետեւողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր»,-հավելեց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Թադեւոսյանն էլ իր խոսքում ասաց, որ ի թիվս այլ ծրագրերի, շարժումն ունի նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավաքաղաքական հիմքերը բարելավվելու ծրագիր։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ