Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևովի» վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, եւ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 11,2025 15:32

Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, եւ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը․ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կհայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցության, բայց ունեն երկու նախապայման․ մարդիկ, ում հետ իրենք համագործակցելու են, պետք է լինեն իրենց գործում պրոֆեսիոնալներ եւ ունենան «մաքուր ձեռքեր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր՝ քաղաքական ուժ դառնալու մասին խոսելու են հունվարին։

Նարեկ Կարապետյանն ասաց՝ անելու են ամեն ինչ, որ ՔՊ-ն արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն․ «Ինձ թվում է՝ ՔՊ-ն ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական, արմատական հարցն է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ, եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի և իշխող ուժը կարողանա իշխանությունը պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։  Անելու ենք ամեն ինչ, որ ՔՊ-ն արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն»։

Հարց հնչեց նաեւ ՀԷՑ–ի վերաբերյալ իշխանությունից հնչող տեսակետների մասին։ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ ընդհանուր սակագինը, գնումները հաստատել է ՀԾԿՀ–ն, որի նախագահին նշանակել է ՔՊ–ն եւ հորդորեց՝ իրենց բացթողումներն ու թերացումներն ուրիշների վրա չգցեն։ Նա նաեւ հավելեց, որ ՀԷՑ-ում մնացած բոլոր ծախսերն արել է Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031