Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել Կարապետյանի մեղադրանքին:
«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնեց Ավդալյանը:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: