Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում մետրոյի «հայկական» կայարան է բացվել

Հոկտեմբեր 14,2025 15:40

«Թեհրանում բացվել է մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարան՝ հայերեն գրություններով և քրիստոնեական մոտիվներով որմնանկարներով՝ ի պատիվ Իրանի հայ համայնքի», – նշում են իրանական լրատվամիջոցները։

   

«Մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուց ընդամենը երկու րոպե քայլելու հեռավորության վրա է և ակնկալվում է, որ այս քայլով զգալիորեն կհեշտանա հայկական մշակութային և կրոնական կենտրոն այցելելը։

Մետրոյի այս կայարանը մարտահրավեր է նետում Իրանի վերաբերյալ արևմտյան կարծրատիպերին», – նշում է WANA լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ սոցցանցերի ոչ իրանցի օգտատերերը դրական են արձագանքել մետրոյի կայարանի մասին լուրին՝ այն որակելով որպես «ապացույց, որը հակասում է արևմտյան լրատվամիջոցների կողմից Իրանի մասին հաճախ ներկայացված բացասական պատկերին»։

Շատ օգտատերեր նշել են, որ մայրաքաղաք Թեհրանում մետրոյի կայարանը Հիսուսի մոր՝ Մարիամի անունով կոչելը «արտացոլում է իրանցիների կողմից հայերի և այլ Աբրահամյան հավատքների հետևորդների նկատմամբ ցուցաբերվող հարգանքը»։

«Խորհրդանշական ակնարկ համակեցությանը. քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականները սահմանադրորեն պաշտպանված են և խաղաղ ապրում են Իրանում, և խորհրդարանում տեղեր նախատեսված են յուրաքանչյուրի համար։ Նույնիսկ մետրոն այժմ տարածում է այդ ուղերձը:

Մինչ Արևմուտքը դասախոսություններ է կարդում հանդուրժողականության մասին, Թեհրանը դա աննկատելիորեն կիրառում է՝ նույնիսկ «գետնի տակ»»,- X-ում նշել է լրագրող, Հեզբոլլահի և Իրաքի մասին գրքերի հեղինակ Հալա Ջաբերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031