Դիլիջանում անցած հանգստյան օրերին անցկացվեց Dilijan Run մարզական-մշակութային փառատոնը, որը համախմբել էր ինչպես տեղի բնակիչներին, UWC Դիլիջան միջազգային դպրոցի սաներին, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերից սպորտի սիրահարներին: Այն նաև լավ հնարավորություն էր դիլիջանցիների համար ներկայացնել իրենց արտադրանքն ու արհեստը քաղաքի հյուրերին:
Սպորտային ու մշակութային այս միջոցառման հիմնական կազմակերպիչները UWC Դիլիջան միջազգային դպրոցն ու Dili Sport ընկերությունն էին՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի և մյուս գործընկերների հետ միասին:
«Սա առաջին այսպիսի միջոցառումն է Դիլիջանում, և մենք հուսով ենք, որ այն հիմք կդնի նոր ավանդույթի և կդառնա այս հրաշալի քաղաքի առանձնահատկություններից մեկը, որտեղ մարդիկ հավատում են, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտ է իրենց երջանիկ կյանքի համար։ Սա պարզապես վազքի մրցույթ չէ, սա ավանդույթ ձևավորող օր է, որը միավորում է բոլորին՝ տեղի բնակիչներին, օտարերկրացիներին, և տարբեր տարիքի մարդկանց»,-ողջունելով մասնակիցներին՝ նշել է UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
Մանրամասները՝ Tavush TV -ի ռեպորտաժում: