Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան:
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:
«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:
Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն