Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը «F» խմբում երեք միավորով նահանջեց վերջին հորիզոնական

Հոկտեմբեր 15,2025 09:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիային եւ պարտվեց 0:1 հաշվով: Առաջին 45 րոպեներն անցան զգուշավոր ու հավասար պայքարում: Անգամ գնդակին տիրելու ժամանակի առավելությունը մեր կողմն էր:

Ամեն ինչ փոխվեց հանգստից հետո, երբ մեր թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ ենթարկվելով մրցակից ֆուտբոլիստի սադրանքին՝ գլխով հարված հասցրեց նրա դեմքին ու 52-րդ րոպեին կարմիր քարտ ստանալով հեռացավ խաղադաշտից: Մնալով 10 ֆուտբոլիստով՝ մեր թիմը փորձեց անել առավելագույնը, սակայն տանտերերին հաջողվեց 70-րդ րոպեին գրավել Հայաստանի ընտրանու դարպասը, ինչն էլ դարձավ հաղթական:

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը «F» խմբում երեք միավորով նահանջեց վերջին հորիզոնական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031