Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Դեկտեմբեր 11,2025 20:30 Share

Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երկուսն արդեն ավարտել են մրցելույթները Միացյալ Արաբական Էմիրություններում։

60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը եւ 67 կգ քաշային Հովհաննես Բաչկովը բավարարվեցին բրոնզե մեդալով։

Հենց ռինգում մեդալները եւ IBA-ի սահմանած դրամական մրցանակների հավաստագրերը նրանց հանձնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ ՀՖՖ առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

Այսօր եզրափակչի ուղեգրի համար պայքարի մեջ ներգրավվելու են մեր ազգային հավաքականի եւս երեք բռնցքամարտիկներ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել