Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։ 24News-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնակարանը ևս խուզարկել են, թե՞ ոչ. «Քահանան ասաց, թե մեզնից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի: Մեր ճշտող հարցին պատասխանեց, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:
«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասաց տեր Արամը։
Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել նա, վերջինս նշեց.«Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»:
Մեր ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․
Կարդացեք նաև
«Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,- մանրամասնեց Տեր Արամը: Մենք նաև հստակեցրինք, թե արդյո՞ք հարցաքննվել է այս ընթացքում Հովհաննավանքի հոգևոր հովիվը, թե՞ ոչ, վերջինս ասաց, որ՝ ոչ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: