Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ». Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

Փետրվար 02,2026 23:50 Share

«Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։

2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։

Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ։ Թող հաղթի արդարությունը և անցնեն բոլոր փորձությունները և, Տիրոջ ողորմությամբ, մեր հոգևոր ծնող Սրբազան Հայրը քաջառողջությամբ վերադառնա իր լիարժեք սպասավորությանը` առաջնորդելու իրեն վստահված հավատավոր հոտին։

Ուժ-կարողություն եմ մաղթում և անդադար աղոթակից եմ Արագածոտնի Թեմի` կոչմանը և ուխտին հավատարիմ քահանա եղբայրներիս, որոնք մեր ձեռնադրության օրը սպասավորում էին Սուրբ Սեղանին։
Տերը զորացնի բոլորիս մեր առաքելության մեջ` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»։

Տեր Վաղարշ քահանա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728