Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

Հոկտեմբեր 15,2025 16:34

Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ բնակվում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) կամ Եվրոպական միության անդամ երկրում, ապա կարող ես մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։

Նոր ընդունելության մեկնարկը տրվել է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ուղղված է աշխույժ եւ եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Դիմելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, սեփական համայնքի եւ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկություն եւ քաղաքացիական ակտիվ գործունեության մաս կազմելու համար բավարար ժամանակ հատկացնելու պատրաստակամություն։

Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Նրանք կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն երիտասարդներին անմիջականորեն հուզող հարցեր, կկիսվեն լավագույն պրակտիկաներով եւ միասին կաշխատեն հանուն իրենց երկրների ավելի լավ ապագայի: Հայտերի ընդունման եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը լրացնել դիմումի ձեւը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալուց հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանց հետ կտարվի հատուկ աշխատանք, որից հետո նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տեւում է մոտ 8 շաբաթ:

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով ուկրաինացի դիմորդները կարող են դիմել կա՛մ Ուկրաինայից, կա՛մ ԵՄ-ի այն երկրներից, որտեղ նրանք այժմ բնակվում են։

Բելառուսում այլեւս չկան ակտիվ գործող երիտասարդ եվրոպական դեսպաններ, սակայն ԵՄ-ում բնակվող երիտասարդ բելառուսները կարող են ցանցին միանալ իրենց բնակության երկրից։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր ԱլԳ երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականին Եվրոպական միության կողմից եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2,600 երիտասարդ մասնակից: Ներկայումս ակտիվ գործունեություն ծավալող դեսպանների թիվը կազմում է շուրջ 600, որոնք ներկայացնում են շուրջ 30 երկիր։

Իմացիր ավելին

Դիմումի ներկայացման էջ

Դիմումի ձեւ

Երիտասարդ եվրոպական դեսպանները եւ հաճախակի տրվող հարցեր

Ծանոթացեք ներկայիս երիտասարդ եվրոպական դեսպաններին 

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031