-Մի քանի օր առաջ Նիկոլին Ազգային ժողովում մի հատ մեծ գիտական վերլուծություն տվեցի, թե ինչպես 20-30-ականներին բոլշեւիկները, չեկիստները, անաստվածները փորձել են եկեղեցին պառակտել: Աղանդավորական շարժում է եղել «Ազատ եկեղեցի» անունով, լրիվ նույնն է հիմա. ինչ-որ տեր հայրեր, բայց չեն հաջողել,- այսօր ի աջակցություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի ՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
– Ամբողջ Կովկասով են փորձել հաջողել, «Անաստվածներ» ամսագիր են տպել, թերթ են տպել, ամեն ինչը փորձել են, ոնց որ հիմա Տեր Արամները, Դանիել Իոաննիսյանները էդ «դանոսը» քննչական հասցնողներն են։ Այն, ինչ այսօր կատարվում է, մեր պապիների մեծ մասը չկան, որ պատմեն, 37 թվականը մեր բոլորի աչքի առաջ է։ Նույնը Սամվել Կարապետյանի դատաքննությունը, այլեւս մեր երկրում իրավական, դատական համակարգը հետեւյալն է. դատավորի անունը հնչում է, բոլորը գիտեն, օրինակ` Դանիելյան Արմենին, որ խնդրում էինք ՔՊ-ին, ասում էինք՝ տարեք վճռաբեկ, որ էլ կալանքի որոշում չկայացնի… ։Չեմ ուզում դեպքերից առաջ ընկնեմ, տա Աստված, որ սխալված լինեմ, բայց դատավոր Դոլմազյանի անունը հնչում է, բոլորը գիտեն վճիռը»,–ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Փաշինյանի հրահանգները կատարող իրավապահներին՝ պարոն Մանուկյանը շարունակեց. «Բայց ամենաահավորը՝ էն տուն պահող այն բոլոր անաստվածները, դիմակ հագած ԱԱԾ-ականները, թող իմանան՝ տեսախցիկների առաջ են դիմակով, գնում են տուն, երեւի տունն էլ են դեմքներին թքում։ Թող չարդարանան, թե տուն են պահում…բոլոր տարիներին են եղել անարդարարություններ, բայց այս տեսակ ցինիկություն հաստատ չի ներվելու, էդ պատի տակերով էլ իրենք չեն քայլելու…Դուք չեք ներելու, իմ երեխաները չեն ներելու»,-ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե չներելու ուղղությամբ ընդդիմությունը ինչ է անում, մասնավորապես այսօր առավոտյան 8 հոգեւորականի ձերբակալությունների հարցում՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Եկեք հիշենք, թե ինչպես էր ԱԱԾ-ն փորձում Միքայել Սրբազանին Մայր Աթոռից դուրս հանել։ Էդ օրը վերհիշենք եւ հարցնենք, թե ընդդիմությունն ինչ էր անում։ Ես կյանքում չէի մտածի, որ որեւէ սրբազանի թիկնապահություն եմ անելու, կամ ձեռնամարտի եմ բռնվելու Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մեկ էլ գրքերում էի կարդացել է, որ 1903 թվականին ցարական Ռուսաստանում վանքապատկան գույքերը բռնագրավելու համար հարձակվել են եկեղեցիների վրա»։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե օրեր առաջ ադրբեջանցի հոգեւոր հոր բողոքը Հայ Առաքելական եկեղեցու դեմ կապո՞ւմ է այսօրվա ձերբակալությունների հետ, պարոն Մանուկյանը հեգնեց «Ալիեւի հայրենակիցը պարբերաբար Հայաստանում իրականացնում է անօրինականություններ, ազգային արժեքների վրա հարձակումներ, երբ շատ հաճախ Բաքվից ազդանշաններ են լինում, սա արդեն երկրորդ դեպքն է»:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Հա ասում ենք ԼՏՊ-ի հոգեզավակն է, ԼՏՊ-ի հոգեզավակն է… Չէ, վաղուց չէ:
Միթե դեռ չեք կռահել, որ նիկոլը չի մնում հավատարիմ: 7 տարի է բացե ի բաց որդեգրված է Իլհամի կողմից: Թրամփը անգամ աշխարհով մեկ վկայեց փաստը` ‘your compatriot’: Խնդրում եմ թարմացրեք արեք Ձեր իմացածը:
Նիկոլը Իլհամի հոգեզավակն է և ըստ այդ հայ հոգևորականներին կյանք չի տալու մինչև Իլհամը չհրահանգի. ‘բավարարված եմ’: Ռուսները մի լավ բառ ունեն` перевёртыш, հենց իր համար է: