Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Մաթիլդան տպավորված է Հայաստանով

Հոկտեմբեր 15,2025 19:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային:

Վարչապետը ողջունել է թագուհու այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան և հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում 2030 Օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով։ Նորին մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։

Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ներառական և որակյալ կրթության դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև հասարակության մեջ կանանց դերի հզորացման խնդրին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031