Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստների արդյունքները շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում

Հոկտեմբեր 16,2025 11:55

🇦🇲 Ամփոփենք հայ շախմատիստների արդյունքները Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

🇦🇲 Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ տեղը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը վաստակեց 7 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 5 միավոր:

🇦🇲 Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեց 7.5 միավոր և կիսեց 5-12-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Վահե Սուքիասյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 6.5 միավոր:

🇦🇲 Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 9-14-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 13-րդ տեղը: Նվարդը նաև լրացրեց կանանց միջազգային վարպետի իր առաջին նորման:

🇦🇲 Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը վաստակեցին 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 17-րդ և 18-րդ տեղերը:

🇦🇲 Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը վաստակեց 6.5 միավոր:

🇦🇲 Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը վաստակեց 6 միավոր:

🤩 Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անահիտ Մկրտչյանը (+196,8 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+134 կետ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031