Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը, պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր»․ Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 16,2025 11:39

Կառավարության այսօրվա նիստին կառավարության անդամները մասնակցում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններով։

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարին հորդորեց ներկայացնել օրվա խորհուրդը։

«Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը։ Եվ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքեր լուսավորելով մեր տարբերանշանով՝ մենք հիշեցնում ենք կանանց՝ իրենց տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու համար։ Ուզում եմ ընդգծել, որ այս տարի Երեւանում մի շարք շենքերի վրա եւս փակցվել են այս հիշեցնող պաստառները։ Եվ սրա շրջանակներում նաեւ ուզում եմ ընդգծել, որ այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետպատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաեւ մամոգրաֆիկ հետազոտությունները։ Այսինքն՝ մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքների անդամները կարող են անվճար հետազոտվել։ Եվ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ հիվանդացության եւ մահացության բեռ է։ Եվ նման արշավների, գրագետ ու ճիշտ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է նվազեցնել թե մահացությունը, թե շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման պայմաններում այս սկրինինգները փաթեթի մեջ ներառվելո՞ւ են»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այո, եւ հենց մեր ապահովագրության հիմնական ուղղվածությունն է լինելու կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ վաղ փուլերում շատ ավելի ծախսարդյունավետ բուժում տրամադրելը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031