Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ պետականությունն արդեն պետք է առավել ամուր ու պաշտպանված պահի մամուլի բարձր հեղինակությունը երկրի ներսում. Արման Թաթոյան

Հոկտեմբեր 16,2025 12:26

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

 Սիրելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ,

Հայ առաջին պարբերականի տպագրության հիշատակումը մեր տոնացույցում արտացոլում է հայ ժողովրդի ձգտումը կրթության, լուսավորվածության և իրազեկվածության հանդեպ։ Օրվա խորհուրդը պարտավորեցնող է, որովհետև իրապես շատ չեն ազգերը, որոնց մամուլը ստեղծվել է օտար երկրում և հարյուրամյակների ավանդույթ ունի. «Ազդարարը» ոչ միայն հայերեն առաջին լրատվամիջոցն էր, այլ նաև առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականը Հնդկաստանում։

Հատկանշական է, որն պետականության բացակայության պայմաններում հենց հայ հոգևորականն է նախաձեռնել պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդեսի տպագրությունը՝ հիմք դնելով Սփյուռքում հայկական լրատվամիջոցների ստեղծմանը և հայապահպանության գործին։
Քահանա Հարություն Շմավոնյանի նախաձեռնությունը տարիների բարձունքից հաստատում է, որ Հայոց Եկեղեցին ու մամուլն առանցքային են թե՛ մեր պետության ուժի, թե՛ գրագետ հասարակության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031