«ՔՊ 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ ՔՊ-ն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու եւ Հայաստանի կառավարման մանդատը եւս 5 տարի երկարացնելու հարցով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է մեր շանսերին՝ մեր բոլորի շանսերի մասին գնահատականը կտա ժողովուրդը։ Այն, քաղաքականությունը, որը մենք իրականացնում ենք 2021 թվականից ի վեր, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած քաղաքական ուժ։ Ակնհայտ է ինձ համար, որ ժողովուրդն աջակցում է մեր ծրագրին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանը, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներին, ասաց․ «Եթե արվում է քաղաքական կանխատեսում, եկեք հետ գնանք, տեսնենք՝ ինչ էին ասում այդ մարդիկ 2025 թվականի հունվարին, թե ինչ է տեղի ունենալու, ամեն օր գուժում էին, որ պատերազմ է լինելու։ Ես ի՞նչ էի ասում, ես ասում էի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ 2021 թվականի ընտրություններին էդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններում։ Ասում էին, որ հաղթելու են, իրենք էլ գալու են, գնդակահարելու են։ Ի՞նչ եղավ, եղան այն, ինչ եղավ՝ հաղթեց ժողովուրդը։ Հանգիստ կարող եք լինել, որ 2026 թվականի խորհրդական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ