Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերլուծել է ՀՀ-ում վերջին օրերին ստեղծված իրավիճակը ու հասկացել, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել, կրկին պատերազմ է:
«Այս իշխանությունը իշխանազավթման պահից սկսած պատերազմ է հայտարարել ու հիմա գրոհի են անցել ողջ սահմանով, ողջ ճակատով: Պատերազմի ստրատեգիան են փոխել՝ հանձին իրենց ղեկավարի, որովհետեւ այն հարձակումը, որ ի սկզբանե պլանավորել էր, հասկացավ, որ բավարար քանակով զորք չունի: Ամեն դեպքում, ամեն մեկը չէ, որ կկարողանա անցնել այդ ամենի միջով ու հարձակվել սուրբ Էջմիածնի վրա: Հասկանալի է, որ սրանք ճնշումներ են հենց անձամբ կաթողիկոսի նկատմամբ, փորձում է նրան այնպիսի դրության մեջ դնել, որ ինքնակամ հեռանա»,- այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ շատ սթափ պետք է գնահատել իրավիճակը, եւ գործողություններն էլ պետք է բխեն դրանից:
Կարդացեք նաև
Պատգամավորը հղում արեց փաստաբանների հայտարարություններին, որ այս գործում իրավաբանություն չկա, ասաց, որ իրավաբանության փոխարեն կա հստակ հրահանգ, որով շարժվում են իրավապահները. Նիկոլի օրոք պատահականությունների սկզբունքին չենք հավատում, պատահականությո՞ւն է, որ բոլոր հոգեւորականներին սկսել է դատել նույն դատավորը: Չէ, սա էլ պատահականություն չէ, մարդն արդեն ունի փորձառություն, գիտի՝ ոնց մանեւրի, ոնց շինծու գործեր կարի մարդկանց վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հազիվ մեկը մի ճիշտ բան ասաց, թե չէ բոլորը խոսքերը մեկ արած ասում են Կաթողիկոսն է ճնշում, որ վարչապետը հեռանա։