Լրահոս
Օրվա լրահոսը

Վինսենթ Ռոշը հայտնել է իր ոգևորությունը Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 16,2025 23:03

Հոկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով Ինժեներական քաղաք է այցելել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, Analog Devices Inc. (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։

Նախարար Հայրապետյանի ուղեկցությամբ Վինսենթ Ռոշը շրջել է Ինժեներական քաղաքում՝ տեղում ծանոթանալով ենթակառուցվածքներին, այնտեղ մեկտեղված տեխնոլոգիական ընկերություններին, նրանց նախագծերին ու նորարարական լուծումներին։

Շրջայցից հետո ի պատիվ Ռոշի տեղադրվել է նրա անունը կրող առաջին աստղը։

Այնուհետև կայացել է Մխիթար Հայրապետյանի և Վինսենթ Ռոշի հանդիպումը, որի ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով և ներկայացրել ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։

Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական էկոհամակարգին, ոլորտում առկա մասնագիտական ներուժին և ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով տեղական նորարարության, նոր լուծումների ստեղծման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Ի պատասխան՝ Վինսենթ Ռոշը հայտնել է իր ոգևորությունը Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ հատկապես ինժեներական համակարգերի, կիսահաղորդչային արդյունաբերության և արհեստական բանականության ոլորտներում։

Ամփոփելով՝ կողմերը վերահաստատել են համագործակցության ուղիներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031