Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է. արձագանքներ

Հոկտեմբեր 17,2025 00:23

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԲԻՐՏ ԵՂԱՆԱԿԸ

Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։

Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:

Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:

Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» շարժման հիմնադիր Արման Թաթոյանի գրառումը

The launch event of the political initiative “Wings of Unity” will take place at the Prime Hall venue. Yerevan, Armenia

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում:

Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031