Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք բզել ու բշտել բոլորին, որ կարող է եւ պարտավոր է ազդել եւ, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 17,2025 21:21

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Այսօր ելույթ ունեցա ԵԺԿ քաղաքական համաժողովում՝ որպես նիկոլական հանցախմբի ճիրաններում երկու տարուց ավել մնալուց հետո  ձայնս չկտրած մարդ, ով չի կարող հանգիստ լինել, երբ իր երկրում այս պահին մոտ 40 հոգի զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար։

Հիմնական ասելիքս Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերի մասին էր։

Մեր երկրի իրական խայտառակ վիճակի, եվրոպական կառույցների երկդիմի լռության, Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող մերոնց մասին էր։

Գեոպոլիտիկայի մեջ բարոյականության սկզբունքները չկորցնելու կարեւորության մասին էր։

Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ է։ Դա է Կոպերֆիլդի եւ մատնոց ֆրցնողի ամենացցուն տարբերությունը։

Մի կամ մի քանի ելույթներով «գարուն» չի գա, անշուշտ։

Բայց ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք բզել ու բշտել բոլորին, որ կարող է եւ պարտավոր է ազդել եւ, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել։

Հակառակ դեպքում պնդում եմ՝ իրական Եվրոպան ես եմ ու հարյուր հազարավոր  իմ հայրենակիցներ, ովքեր գիտեն ազատության, արժանապատվության, պայքարի եւ մարդասիրության արժեքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031