Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Իշխանութիւնը իր թիկունքը ապահոված է 7 շերտ չընդդիմութեամբ ու մեզ հարկավոր է թարմ 8-րդ ուժ

Հոկտեմբեր 18,2025 13:00

Երբեւէ շփվե՞լ եք մտերիմների, ընկերների շրջապատի հետ, որտեղ ձեր ընկերը կարող է առաջարկել. «Լսի այս հրաշալի երգը», եւ հրաժարուեք լսել ։ «Սա իմ ճաշակով չէ», առարկում է։ «Բայց հրաշալի երգ է», չնայած դուք ձեզ հոգնեցնում եք բացատրելով։ «Այո, սա հրաշալի երգ է, այլ խնդիր է, որ ես չեմ գրավվում դրանով»: Նույն սցենարը հաճախ կրկնվում է եւ նույն առարկութիւնն եք լսում նման առաջարկներու: Սա, կարծես, մեզ, հայերիս բնորոշ գիծ է, որտեղ դուք անընդհատ բացատրում եք. « Գույնը նկատի ունեմ, ոչ թե` հասակը» տարբերակը: Բայց փորձերը ապարդյուն են: Հայերը սովորություն ունեն չլսել եւ չվերլուծել, չխորանալ ու նկատի առնել, որ կարող է այլ կողմեր լինեն քննարկուած հարցին։ Չնայած սա հայերիս ոչ միտումնավոր, անմեղ սովորություն է, տարիների ընթացքում հանգեցայ այն եզրակացության, որ մեր քաղաքական գործիչները Հայկական սփյուռքում եւ հանրապետության ներսում ուշադիր ուսումնասիրել են այս երեւույթը, վարքագիծն ու մոտեցումը եւ զարգացրել են շատ հմուտ, խորամանկ հմտություններ, ու երկու ռազմավարություն որդեգրել: Միտումնավոր սերտուած դիմել հանրային կարծիքին այս տրամաբանութեան մակարդակով վստահ լինելով, թէ սովորական հայեր նկատի չեն առնելու, որ մեկ սցենարն ունի բազմաթիվ կողմեր, երկրորդը, որն ավելի խորամանկ եւ սադրիչ է, ձեւացնել, թե իրենք նույնպես խորապես տառապում են այս իրավիճակից, չնայած քաղաքականութեամբ զբաղուողը պարտավոր է որեւե հարցի բոլոր կողմերը սետել ու մտածել, որպեսզի խուսափեն բազմաշերտ, բազմակողմանի փաստարկի հետ բախվելուց, ձեւացնել, չհասկանալ առաջին նախադասութեան մտքից անդին, պատասխանել այդ մեկին ու մոխրոտիկի նման անհետանալ, երբ 2-րդ նախադասութեան առնչուելու դեպքում իրենց մոտ ժամանակի սլաքը կանխահաս խփում է երեկուայ ժամը 24-00-ը: Այսինքն, պահն է հեռանալու:

Ու այսպիսով, մեր ազգային քաղաքական դաշտը այն աստիճան անորոշ է ու մոլորեցնող, որտեղ քաղաքացին շուարած ոչ մի բան չի ըմբռնում ու, բնականաբար, Հայաստանում քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը չի ուզում զբաղուել քաղաքականութեամբ ու ծնունդ արած է «մենք փոլիթիքայով չենք զբաղվում» հաճախ կրկնուող արտահայտութիւնը ու ասեմ ավելին, չեմ մեղադրում, որովհետեւ ես ինքս համարում էի «քաղաքականուած», սակայն այսօր խոստովանում եմ, թէ Հայաստանի շարքային քաղաքացին ինձանից լավ էր ըմբռնած Հայաստանի քաղաքական խորքը: Զարմանալիորեն այդքան ալ ճիշտ չէ հայտարարել, թէ այսօր մեր քաղաքական դաշտը սուտերով լեցուն է, ընդհակառակը, երեւի Հայաստանը միակ երկիրն է, որ քաղաքական քարոզիչները շատ-շատ ճշմարտութիւններ են խոսում, սակայն շատ հազուադեպ են ուղղափառ ճշմարտախոսները, երբ ճշմատախոս հանդիսանալու չափանիշներեն է խոսել բոլոր ճշմարտութիւները, ոչ թէ միայն ընտրովի այն, ինչ որ ձեռնտու է, ու ասել խիզախորեն այն ճշմարտութիւնները, թեկուզ կարող է իրենց թեզին հակառակորդին որոշակի նպաստել:

Երբեք չի համարել, թէ տիրապետում են կատարեալ ճշմարտութեան: Լինել թափանցիկ ու չխուսափել պատասխանել ու հստակացնել իրենց ճշմարտութեան այլ հանգամանքներ, որոնք հստակացումի կարիքը ունեն:

Մանրամասնութիւնները երկրորդական չեն ու կենսական, իհարկէ չի կայ բացարձակ ճշմարտութիւն, կայ միայն հարաբերական, որուն հանդեպ պարտավոր է լինել վճռական, հնարովորինս մոտենալու: Ու շարքը երկար է:

Այսօր, ցավոք, քաղաքական «դիսկուրսը»` բանավեճն այն աստիճան դեմագոկ է ու անիմաստ, ամուլ, աննպատակ ու ապարդյուն, ու սա սկսում է Ազգային ժողովեն, որտեղ ընդդիմութիւն հռչակած երկու խմբավորումները ու իշխանութիւնը փոխանակում են ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ ու այս ճշմարտութիւնները համարվում հարմարավետ զենք` խուսափելու թափանցիկութենէ, երբ մեկը միւսին մեղադրանքին պատասխանում է մեկ այլ մեղադրանքով, ու ոչ մեկուն չի հետաքրքրում հստակացնել իրեն ուղուած մեղադրանքը, ու մտնում ենք փակուղի: Այս բոլորը չի վերաբերում միայն Ազգային ժողովի նիստերին, երբ Ազգային ժողովի դրախտեն զրկուած ուժերն ալ նույնն են կիրարկում ու իհարկէ, ընդդիմութիւն հռչակած ուժերը ունին արդեն պատրաստ ու այնքան օգտագործուած հիմնական թեզեր. «վարչապետ կոչուածը էնքան վատն ա», բան մը, որ ամենքս հայտնաբերած ենք, որ այս իշխանութիւնը կատարեալ փորձանք է, ու դրա համար կարիքը չունենք իրենց լսելու: Գիտենք, հասկացել ենք, համոզուել ենք: Ու կայ նաեւ բոլորի մոտ ներկայացուած «հավելաելը», «այդ ուժը նպաստում է Նիկոլին» ու սա ճշմարտութիւնը իրար դեմ օգտագործելու համար է: Սակայն, երբ պարզ քաղաքացին ինձ ու ուրիշների նման հավելեալ հարցեր է տալիս, «Բա, դուք ինչ եք անելու, եթէ գաք իշխանութեան» ու այլազան, արդեն պատրաստ է իրենց մոտ Մոխրոտիկի սայլատակը, արդեն երկու հարցումների պատասխանած է՝ «Նիկոլը վատն ա», եւ «այդ մրցակից ուժը նպաստում է իշխանութեան» ու ալ մեր նման հասարակ քաղաքացին ինչ է ուզում, ամբողջ օրը մեզ ժամանակ տրամադրէ՞:

Եվ այս ուժերն ալ հանդես են գալիս ճշմարտութեամբ, որ ներկայ քաղաքական ուժերը, որոնք ընդդիմութիւն են խաղում Ազգային ժողովի նիստերում, անկեղծ չեն, սակայն նրանք ալ իրենց կարգին հանդես է գալիս իբր 3-րդ ուժ, ու ժողովուրդին վստահութիւնը մսխում, սպանում է որեւէ հույս, որ դուրս գանք այս անվերջ թակարդից, հետո հանդես է գալիս մի նոր ուժ, որ բարձրացնում է այս ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ, որ այդ ինքզինք այլընտրանք հռչակած ուժն ալ անկեղծ չէ, ու հարց եմ տալիս, լավ, որ տենց է, ինչի գնացիր նրանց հետ զինակցելու ու երբ չ ստացուեց այդ բոլորը, ասում ես, անկախ նրանից, թէ քո ասածը ինչքանով է տրամաբանական , ու «նեղացկոտ խզում է կապերը», որովհետեւ, եթէ «նեղացկոտ չի վարուի», պիտի պարտադրուի հարցին պատասխան տալ՝ «Ավելի լավ է նեղացկոտանամ ու հարցը պրծավ ? փակեցինք»: Պարզ օրինակ, այսօր Ազատութեան հրապարակում մի երիտասարդ, Հայկ Դորունց, մի տարիէ ավելի նախաձեռնում է, ամիսներէ ի վեր գոռում է «լավ, ընդդիմութիւն, ձեզ հարցեր եմ տալիս» ու ինչքան գիտեմ մնում է անպատասխան, անտեսուած, արհամարուած, ու «խոստացող մեսիաները, փրկիչները երեւի չի լսելու են ձեւացնում, ինչու Հայկի նման երիտասարդի լրատուողական «մեդիա բլոկադաէ տառապող» հարթակները իրեն տեղ չեն տալիս: Բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել իմ համեստ Յութուբ ալիքում, ու շատ անգամ հարց եմ տուել, «ի՞նչ է ձեր ծրագիրը եւ մոտեցումը Սփյուռքահայերը ներառելու» ու խուսափել են պատասխանել՝ ներկայացնելով ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ, որ ներկայ իշխանութիւնը ահավոր վնաս է հասցրել Սփյուռքի հետ հարաբերութեան: Սակայն իրենք ալ իրենց կարգին իրենց հնարավորութիւններից զրկել են սփյուռքահայերն ու հայրենադարձերը ու հանկարծ չի խորանաս ու այս մեկը ասես, Մոխրոտիկի սայլը պատրաստ է ու կարող է «նեղացկոտի» խորքին մեջ, համոզուած եմ, որ իշխանութիւնը հրճվում է այս բոլորից ու զգում է ապահով ու տեսնում իր հաղթանակը երաշխավորուած 2026-ի մոտալուտ ընտրութեան: Մեզ այսօր հարկավոր է ոչ թէ 3-րդ ուժ, որովհետեւ իշխանութիւնը իր թիկունքը ապահոված է մինչեւ 7-րդ մակարդակ շերտ չընդդիմութեամբ ու մեզ պետք է 8-րդ մակարդակի ուժ, որ գայ ու ճեղքէ այս 7 շերտ դեմագոգ հսկայ քանակով Ճշմարտութիւններ պարունակող, սակայն փաստորեն ոչ որակավոր: Մեզ պետք չեն ճշմարտութիւններ, մեզ պետք են ճշմարտախոս թափանցիկ անկեղծներ: Հաջորդիվ կասեմ, թէ ինչ եմ առաջարկում:

Պետրոս ՄԱՆՈՒԿԵԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
17.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031