Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Տեռորը սաստկանալու է

Հոկտեմբեր 18,2025 10:00

Շատերն ասում են, որ այն ուժային տեռորը, որը Փաշինյանը ծավալել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի հրահանգն է, ինչ-որ այլ՝ Հայաստանից դուրս գտնվող ուժերի ուղղորդում կամ հարձակում մեր ինքնության վրա: Այդ ամենն, իհարկե, կա, բայց եթե արտաքին հրահանգներն ու պատվերները հակասեին վարչապետի հիմնական նպատակին՝ իր աթոռը պահելուն, նա այդ քայլերը չէր ձեռնարկի: Այս դեպքում առկա է շահերի համընկնում, ներդաշնակություն: Ասենք, Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի՝ բանտերում գտնվելը բխում է միաժամանակ ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինյանի շահերից:

Կենտրոնանանք, սակայն, ներքին գործոնի վրա: Այդ տեսակետից ռեպրեսիաները դասական «նախընտրական տեխնոլոգիա» են, որը հատուկ է բոլոր ավտոկրատիաներին: Մեկուսացնել հնարավոր ընդդիմախոսներին, ճնշել դիմադրության բոլոր լուրջ օջախները, ստեղծել վախի մթնոլորտ: Հետեւաբար, երբ իշխանավորները կուրծք են ծեծում, թե իբր իրենք ընտրություններ չեն կեղծում, դա սուտ է՝ այդ ցուցադրական ձերբակալություններով, իրավական «բեսպրեդելով» նրանք արդեն իսկ կեղծում են:

Ընդ որում, դա անելու ոճն աչքի է ընկնում առանձնակի լկտիությամբ: Օրինակ, Փաշինյանի համար բավարար չէ, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին պարզապես հրավիրեին ԱԱԾ կամ ոստիկանություն եւ հետո ձերբակալեին: «Շեֆին» պետք էր, որ սեւազգեստ մարդիկ փաստաբանին գետնին տապալեն, այսինքն՝ «փռեին ասֆալտին», «պատերով տային»: Այդ՝ «ասֆալտին փռելու» կադրերը ստանալու նպատակով են իրավապահները թատրոն խաղացել: Ինչի՞ համար են պետք վարչապետին այդ կադրերը: Նախ՝ դրանց նայելով, սեփական իշխանությամբ հերթական անգամ հրճվելու: Երկրորդ՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար՝ այսուհետ կիմանաք, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր որեւէ թթու խոսք ասեն ինձ ծառայող քննիչներին ու դատախազներին:

Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ տեռորը սաստկանալու է:  Պատճառները երկուսն են: Առաջինի մասին շատ եմ խոսել՝ «ժողովրդավարության ջատագով» եվրոպական կառույցները եւ դրանց հետ կապված հայկական հ/կ-ները Փաշինյանի սանձազերծած բռնաճնշումներն, ըստ էության, ողջունում են: Երկրորդն այն է, որ ընդդիմադիր ուժերը բավականաչափ համախմբված եւ ազդեցիկ չեն՝ բիրտ ուժի եւ ապօրինության ակնհայտ ցուցադրությունները կանխելու համար:

Այնպես որ, չզարմանաք, եթե երկուշաբթի օրը լինեն նոր ձերբակալություններ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031