Լրահոս
Օրվա լրահոսը

Տեռորը սաստկանալու է

Հոկտեմբեր 18,2025 10:00

Շատերն ասում են, որ այն ուժային տեռորը, որը Փաշինյանը ծավալել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի հրահանգն է, ինչ-որ այլ՝ Հայաստանից դուրս գտնվող ուժերի ուղղորդում կամ հարձակում մեր ինքնության վրա: Այդ ամենն, իհարկե, կա, բայց եթե արտաքին հրահանգներն ու պատվերները հակասեին վարչապետի հիմնական նպատակին՝ իր աթոռը պահելուն, նա այդ քայլերը չէր ձեռնարկի: Այս դեպքում առկա է շահերի համընկնում, ներդաշնակություն: Ասենք, Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի՝ բանտերում գտնվելը բխում է միաժամանակ ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինյանի շահերից:

Կենտրոնանանք, սակայն, ներքին գործոնի վրա: Այդ տեսակետից ռեպրեսիաները դասական «նախընտրական տեխնոլոգիա» են, որը հատուկ է բոլոր ավտոկրատիաներին: Մեկուսացնել հնարավոր ընդդիմախոսներին, ճնշել դիմադրության բոլոր լուրջ օջախները, ստեղծել վախի մթնոլորտ: Հետեւաբար, երբ իշխանավորները կուրծք են ծեծում, թե իբր իրենք ընտրություններ չեն կեղծում, դա սուտ է՝ այդ ցուցադրական ձերբակալություններով, իրավական «բեսպրեդելով» նրանք արդեն իսկ կեղծում են:

Ընդ որում, դա անելու ոճն աչքի է ընկնում առանձնակի լկտիությամբ: Օրինակ, Փաշինյանի համար բավարար չէ, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին պարզապես հրավիրեին ԱԱԾ կամ ոստիկանություն եւ հետո ձերբակալեին: «Շեֆին» պետք էր, որ սեւազգեստ մարդիկ փաստաբանին գետնին տապալեն, այսինքն՝ «փռեին ասֆալտին», «պատերով տային»: Այդ՝ «ասֆալտին փռելու» կադրերը ստանալու նպատակով են իրավապահները թատրոն խաղացել: Ինչի՞ համար են պետք վարչապետին այդ կադրերը: Նախ՝ դրանց նայելով, սեփական իշխանությամբ հերթական անգամ հրճվելու: Երկրորդ՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար՝ այսուհետ կիմանաք, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր որեւէ թթու խոսք ասեն ինձ ծառայող քննիչներին ու դատախազներին:

Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ տեռորը սաստկանալու է:  Պատճառները երկուսն են: Առաջինի մասին շատ եմ խոսել՝ «ժողովրդավարության ջատագով» եվրոպական կառույցները եւ դրանց հետ կապված հայկական հ/կ-ները Փաշինյանի սանձազերծած բռնաճնշումներն, ըստ էության, ողջունում են: Երկրորդն այն է, որ ընդդիմադիր ուժերը բավականաչափ համախմբված եւ ազդեցիկ չեն՝ բիրտ ուժի եւ ապօրինության ակնհայտ ցուցադրությունները կանխելու համար:

Այնպես որ, չզարմանաք, եթե երկուշաբթի օրը լինեն նոր ձերբակալություններ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երկրագնդի վրա կա ընդամենը երկու օրակարգ, որոնք պայմանավորված են իրենց կրողների կենսակերպով, դա քոչվորների եւ տեղաբնիկների օրակարգերն են, որոնք գոյաբանական նշանակություն ունեն իրենց կրողների համար: Նորմալ քոչվորներն աննորմալ քոչվորներից տարբերվում են նրանով, որ նորմալները ոչխարներ ու եղջերուներ ու այլ անասուններ են արածեցնում ու հետո գլուխներն ուտում ապրելու համար, իսկ աննորմալ քոչվորները նորմալ քոչվորներին ու տեղաբնիկ մարդկությանն են նայում որպես ոչխար ու անասուն, նրանց կանաչ ու այլ, իբր ազգային, գույնզգույն փողերով արածեցնում ու հետո գլուխներն ուտում: Կռիվը գնում է այդ երկու օրակարգերի կրողների միջեւ եւ կռվի նախաձեռնողն ու նախահարձակը աննորմալ քոչվորներն են: Աննորմալ քոչվորների համար նշանակություն չունի՝ դու տեղաբնիկ ես թե նորմալ քոչվոր, անվանում է անասուն եւ փողերով ու ընտրակաշառքներով արածեցնելով հետո գլուխներն ուտում, սա է նրանց բնական կենսակերպը: Նորմալներիս օրենքներով աննորմալների գործունեությունը հանցագործություն է եւ աննորմալ քոչվորներին պետք է ստիպել դառնալ նորմալ քոչվոր, սա է քոչվորի նորմալ կենսակերպը: Դրա համար մենք նորմալ տեղաբնիկներով ու նորմալ քոչվորներով մի շունչ մի բռունցք մի մարմին պետք է դառնանք (ույգուրներն իրենց հողում են ապրում, նրանց հետ պետք է համագործակցել էս մեր հարեւան բոմժերի փոխարեն), որ մեր նորմալ տեսակը պահպանենք:
    Անգրագետ քաղաքականապես ընտրազանգվածի դեպքում առավել արդյունավետ է բռնատիրությունը, գրագետ ընտրազանգվածի դեպքում առավել արդյունավետ է ժողովրդավարությունը միաձայնության կոնսենսուսի պայմաններում: Երկրորդը մեզ հայերիս համար առավել ձեռընտու է, որովհետեւ մենք կուլտուրական քաղաքակիրթ ազգ ենք, անկախ մեր քաղաքական նախասիրություններից: Ռեզոնանսը բնության օրենքն է, որն ասում է՝ գյուղը կանգնի, գերան կկոտրի: Ես դիմում եմ մեր հայ աննորմալքոչվորդրածո, բայց մեր շատ սիրելի ընտրողներին. վերադառնանք մեր հայ էությանը եւ միասնական էությամբ աննորմալների գերանը կոտրենք: Սա է մեր նորմալներիս գոյության միակ ձեւը: Չլինեին աննորմալները, նորմալները շուտվանից դեգռադացվել ու վերացել էին: Սիրենք մեր թշնամիներին, որովհետեւ միայն նրանց հաղթելով ենք մենք բնական էվոլյուցիա ապրում եւ գոյատեւում Արարչի երկրագնդում, որը դրախտ է կոչվում: Բոլոր անխտիր հայեր ջան, ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  2. Լավատեսի ասած ‘նորմալները’ ապրում են հարց տալով` Լինել թե չլինել, այս է խնդիրը… Ընտրելով ‘լինելը’, հաջորդ քայլն անխուսափելի ‘քոչելն է’: Հայաստանից արտագաղթը նույնիսկ ռուսների ներխուժումը չի կարողանում քողարկել:

    Աննորմալները ապրում են ‘Կալանավորել թե չկալանավորել, ո՞րն է պատվերը’: Ու որպես սադրիչներ օգտագործում են ուս-ուսի տված հ/կ-ների ծառայությունները:

  3. Այսօր ՓաստԻնֆո-ն զետեղել է տեսանյութ ‘Հերթով սաղին կբռնեն, չես մեռնի. Փաշինյանը՝ բնակչին’…

    Կարող եք չլսել, բայց ուշադիր նայեք լսողների դեմքներին: Բռնի ուժով ուրիշի հարստությունը խնդիր չունեն վերցնելու (грабь награбленное): 7 տարի է սա է իրականությունը: նիկոլի պես թերուս, նիկոլի պես անկարող ու անունակ` 7 տարում ցույց տային, որ գոնե ձիրք ունեն հափշտակածը ներդնեն ապագայի համար` միայն փորի հոգսն են տեսնում:

    Ինչ Արարատ, ինչ Արցախ, Սյունիք: Ինչ 301-ից իր եկեղեցին հիմնադրած, 405-ից իր գրերը ստեղծած ազգ…
    21-րդ դար հասած հայ ազգի ‘սոխակը’. Փռել ասֆալտին, ծեփել պատին, …:

  4. Aha says:

    Mr. Abrahamyan, I think it’s time for an editorial or analysis article about the parallels between today’s Armenia and Orwell’s Animal Farm

    • Հայ մարդ says:

      Հարգելի Aha, եթե դուք նկատի ունեք Օրուելի “1984”-ի հետ անցկացվող զուգահեռականը, ապա որքանով ճիշտ եմ հիշում, պարոն Աբրահամյանը մի անգամ դրան անդրադարձել է (կարծեմ անցած տարի էր)։
      Սակայն ճիշտ եք առաջարկում, այս օրերին շատ ավելի արդիական է դրան անդրադառնալը։ Օրուելը կարծես մեր մասին գրած լինի։

  5. Ասֆալտին պառկեցված says:

    Երկար չսպասեցինք և այսօր արդեն սաստկացավ, տեղի ունեցավ նիկոլի հանձնարարած գրոհը դեպի Գյումրի։ Գյումրու ընտրված քաղաքապետը ձերբակալված է, ՔՊ-ն ցնծում է, ընդդիմությունն ընդամենը նվնվում է։ Ընդդիմության համախմբում չկա, այդ պատճառով էլ քպ-ական մանկապարտեզը ինչ խաղեր ուզում է խաղում է, բոլորի գլխին սարքում է, որովհետև ընդդիմադիր կուսակցությունները ժողովրդից կտրվել են և վերածվել են թայֆաների։

  6. Այն ժողովուրդը (100հազար, 200հազար,…), որի անունից արվում է ինչ արվում է դատի պիտի տալ: Ուժի վատնում կլինի փորձել կապվել, մերձենալ:
    Այդ ժողովուրդը 7 տարի է ապրում է նիկոլի նորմերով: Ու իրենց զարգացման պտուղները ճաշակում ենք` անթաքույց բռնապետություն` իսկապես Animal farm-ի իրավիճակն է:
    նիկոլը շարունակում է պատվերներ հայթայթել, փող բերում ու կերակրում: Թե պատվերները ումից են, ինչ են պահանջում` կարևոր չի այդ ժողովրդի համար: Կարևորը, որ կուշտ են ու առխային` դատարանները, ուժայինները իրենց են ծառա: Դե, էն մնացածը (3մլն – 300հազար) կարող են գնալ:
    Ի դեպ. աշխատավարձները այդ ուզայինների,…. ամբողջ ազգով ենք չէ մուծում…

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031