«Մենք տեսնում ենք ժողովրդավարության հետ աղերս չունեցող պահվածք ՀՀ իշխանությունների կողմից։ Շատ բռնապետեր ուղղակի կնախանձեին այն պահվածքին, որն այսօր մեր իշխանությունը ցուցաբերում է»,-Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ գուցե 1000-2000 հոգու ուշադրություն չդարձնեն, 2000 հոգու չհամարեն վարչապետ, բայց եթե մարդիկ տասնյակ հազարներով լինեն, հաստատ ուշադրություն կդարձնեն։ Նա վստահեցրեց՝ իրենց թիմը նպատակին հասնող թիմ է․ «Սամվել Կարապետյանի ամբողջ անցած ուղին ցույց է տալիս նպատակասլացություն։ Ես կարծում եմ, որ սա չի լինելու այն հերթական շարժումը, որը իշխանության կողմից պետք է տապալվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ