Գյումրու քաղաքապետարանում վեց ժամ շարունակ օպերատիվ-քննչական գործողություններ կատարելուց ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելուց, հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելուց հետո այժմ էլ ոստիկանական ուժեր են հավաքվել նրա գրասենյակի դիմաց։
Նրանք պատրաստվում են խուզարկություններ անցկացնել նաև այստեղ։
Գյումրու քաղաքապետարանն արդեն իսկ տեսանյութ է հրապարակել գրասենյակի դիմացից՝ ցույց տալով ոստիկանական ուժերի կուտակումը։ Նրանք նաև արձանագրում են, թե ապօրինաբար փորձում են ներխուժել Վարդան Ղուկասյանի գրասենյակ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































