Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով

Հոկտեմբեր 21,2025 10:20

Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր` Վարդգես Սարգսյան)  քննվում էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման հարցը: Նա մեղադրվում է կաշառք պահանջելու մեջ, նրան երեկ հատուկ ջոկատայինների մեծ խմբով, վնասելով Գյումրիի քաղաքապետարանի գույքը, ձերբակալեցին եւ բերեցին Երեւան:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ նիստն ավարտվել է գրեթե լուսադեմին:

Հանրության շրջանում որեւէ կասկած չկար, որ Ղուկասյանը կալանավորվելու է, քանի որ Փաշինյանը այդպես է որոշել:

Քիչ առաջ հրապարակվեց որոշումը՝ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով:

Հավելենք, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031